ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Գազայի հատվածը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի լքի Գազայի հատվածը: Այս մասին РИА Новости ասել է շարժման ներկայացուցիչ Հուսամ Բադրանը։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ին Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին:
Բադրանը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի անդամներից բացի տեղում կմնան նաև տեղի բնակիչները։
«Սա մեր ողջ ժողովրդի հստակ դիրքորոշումն է. Սա մեր հողն է, և մենք կառչենք դրանից և չենք հեռանա»,- եզրափակել է Բադրանը։