Հագուստը փոխելը խոսում է նրա մասին, որ նա անհանգստացած է, քանի որ հասկանում է, թե ինչ է իրեն սպասվում․ ԿՀՎ նախկին սպան՝ Զելենսկու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վախենում է կորցնել Արևմուտքի ռազմական աջակցությունը Իսրայելի պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԿՀՎ նախկին սպա Լարի Ջոնսոնը Judging Freedom YouTube ալիքում։
«Տեսնում եք, թե որքան վախեցած և նյարդայնացած է նա: Նա հանեց Չե Գևարա-Ֆիդել Կաստրոյի կոստյումը։ Նա այլևս չի հայտնվում կանաչ խակիով, այլ փորձում է նմանվել Ջոնի Քեշին։ Այժմ նա ամբողջովին սև է: Բուն փաստը․․․Հագուստը փոխելը խոսում է նրա մասին, որ նա անհանգստացած է, քանի որ հասկանում է, թե ինչ է իրեն սպասվում»,- ասել է փորձագետը։
Ջոնսոնը նշել է, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն այժմ առաջնահերթություն են տալու Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությանը՝ ընդգծելով, որ Կիևն արդեն սկսել է մոռացվել արտասահմանյան լրատվամիջոցներում։