Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև միջնորդ դառնալ
Թուրքիան դիվանագիտական ուղիներով Իսրայելին և Պաղեստինին տեղեկացրել է հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին, այդ թվում՝ այդ երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Բառացիորեն երեկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ երկու առաջնորդների (Իսրայելի և Պաղեստինի) հետ, և կարող եմ ասել, որ դրանք շատ կառուցողական բանակցություններ էին։ Էրդողանը կողմերին կոչ արեց դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները։ Իր հերթին, դիվանագիտական ուղիներով կողմերին փոխանցվել է Անկարայի պատրաստակամությունը՝ տրամադրելու ցանկացած միջնորդություն, այդ թվում՝ առաջնորդների հանդիպում կազմակերպելու»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Անկարայի դիվանագիտական առաքելությունը շարունակում է շփումները արեւմտյան գործընկերների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։