ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել չմիջամտել Իսրայելի հակամարտությանը
ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը Իրանին կոչ է արել չմիջամտել ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան իսլամական ջիհադի հետ Իսրայելի հակամարտությանը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Հայտարարությունը մեկնաբանություն էր Իրանի կողմից ֆինանսավորվող «Հեզբոլլահ» խմբավորման՝ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու վերաբերյալ:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ Իրանը օգնել է ծրագրել Իսրայելում գործողությունը: