Իսրայելը պնդում է, որ Գազայի հատվածում ավելի քան 200 թիրախ է խոցել
Իսրայելի Պաշտպանության բանակը երեքշաբթի հայտնել է, որ ավիացիան գիշերը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին և Իսլամական ջիհադին պատկանող ավելի քան 200 թիրախների: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում խոցել են ավելի քան 200 թիրախներ»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։
Զինվորականները պնդում են, որ այս երկու տարածքներն օգտագործվում են որպես «ահաբեկչական կենտրոններ», և այնտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։
Մասնավորապես, օդուժը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստը մզկիթում, ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը մեկ այլ մզկիթում, ՀԱՄԱՍ-ի մի քանի «օպերատիվ թաղամասեր», ենթակառուցվածք, որն օգտագործվում է կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից և «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»։