Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Շուշի
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայցելի օկուպացված Շուշի, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այնտեղ կանցկացվի ՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ նիստին կմասնակցի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որը հանդիպումներ կունենա օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հանդես կգա մամուլի ասուլիսով։