ՀԱՄԱՍ-ը սպառնում է մահապատժի ենթարկել իսրայելցի գերիներին, եթե շարունակվի Գազայի գնդակոծությունը
«Անմեղ խաղաղ բնակիչներին ուղղված յուրաքանչյուր հարվածին կհաջորդի գերիներից մեկի մահապատիժը, և մենք ստիպված կլինենք հեռարձակել այդ մահապատիժը»,-իր տելեգրամ ալիքում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի մարտական թևի ներկայացուցիչ Աբու Օբեյդան:
Նա հավելել է, որ խմբավորումը ցավում է նման որոշում կայացնելու համար, սակայն դրա պատասխանատվությունը դնում է «սիոնիստական թշնամու» վրա: