Պաշտպանության բանակը պատրաստ է հարձակման․ Իսրայելի ԳՇ պետ
Այս պահին շարունակվում է Գազայի հրթիռակոծումը։ ТАСС-ի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևը նշել է․
«Պաշտպանության բանակը գտնվում է հարձակման վիճակում։
Իսրայելի նախագահն էլ իր հերթին կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին «բարձրաձայն և հստակ» դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները:
Հիշեցնենք՝ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է 900 իսրայելցու մահվան ու 2600-ի վիրավորվելու մասին:
Իսրայելի հարվածներից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 500-ի․ նրանց թվում կան երեխաներ։