Իսրայելը կհարվածի Գազային բոլոր դեպքերում, նույնիսկ իր պատանդներին վտանգի տակ դնելով
Իսրայելցի զինվորականները որոշել են հարվածներ հասցնել Գազայի հատվածին նույնիսկ այն դեպքերում, երբ դա պոտենցիալ սպառնալիք կլինի այնտեղ պահվող իսրայելցի պատանդների համար, հայտնում է The Times of Israel-ը ՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան աղբյուրները․
«Իսրայելի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ իշխանությունները որոշել են, որ Գազայում հզոր հարվածներ կհասցնեն ահաբեկիչներին, նույնիսկ եթե դա վտանգ ներկայացնի այնտեղ պահվող իսրայելցիների համար», - գրում է թերթը: