Էրդողանը զրուցել է Պաղեստինի և Իսրայելի ղեկավարների հետ, հակամարտությունը դադարեցնելու կոչեր արել
Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թուրքիայի նախագահը նրանց հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և կոչ արել շուտափույթ դադարեցնել հակամարտությունը․
«Թուրքիան գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տարածաշրջանում հակամարտության շուտափույթ դադարեցման համար, - հայտարարել է Էրդողանը: