Իսրայելը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ աջակցության համար
Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ աջակցության համար․
«Մեզ համար հաճելի է Ադրբեջանի մեր քույրերից ու եղբայրներից աջակցող հաղորդագրություններ ստանալը։ Իսրայելի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ժողովրդին՝ դուք հուզեցիք մեր սրտերը», - ասել է նա, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։