Ռուբեն Վարդանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է բողոքը
Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվելç Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։ Փաստաբանը խնդրել է վերացնել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում, դատարանը մերժել է բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը համարելով հիմնավոր։