Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը
44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեր բողոքը: Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- գրել է պաշտպանը: