Արմենին փորձում են պահել անազատության մեջ և դատական երկար պրոցեսներով մաշեցնել` իր հիմնական առանցքային առաքելությունից հետ պահելու համար. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Իշխանությունը ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ է ագրեսիվ, այլ խաղաղ ակցիաներ իրականացնողների; Այս մասին Արմեն Աշոտյանի դատական նիստռի ժամանակ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա, իշխանությունը Աշոտյանին սկզբում մեկուսացրեց` երևկրից մեկնելը սահմանափակելով, այնուհետև զրկեց նրան ազատությունից:
«Այն ամենը, ինչ տարևբեր դատական, քննչական մարմիններ տարածել են և այն ամենը ինչ կատարվում է դատական պրոցեսում, դրանք որևէ առնչություն չունեն իրական գործընթացների հետ: Կա մեկ նպատակ` իշխանությունը վերևից իջեցրել է հրաման, որ Արմեն Աշոտյանի կիրառեն բոլոր միջոցները, որոնք նրան անազատության մեջ կպահեն և դատական երկար պրոցեսներով կփորձեն նրան մաշեցնել ու հետ պահել իր հիմնական առանցքային առաքելությունից»,-ասաց Աբահամյանը: