Երկու հարազատ եղբայր զոհվել են նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին (ուղիղ միացում)
Սամվել և Արսեն Ստեփանյանները՝ երկու հարազատ եղբայր, զոհվել են սեպտեմբերի 19-ին՝ հայրենիքի համար մարտում։
«Էս տղերքը զոհվեցին, որ իրենց ընտանիքի անդամներն ապրեն իրենց հողի վրա, բայց այսօր նրանց մայրը, տատը, ընտանիքի մյուս անդամները մի քանի մասի բաժանված, ծանր վիճակում, հայրենիք, տուն, ամեն ինչ կորցրած ու ամենակարևորը՝ երկու լույս տղերքին կորցրած են»,- ֆեյսբուքում գրել է Հովհաննես Հարությունյանը։
Այսօր նրանց մարմինները հողին հանձնվեցին Եռաբլուրում։