Կրեմլում տագնապով հետևում են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը
Իսրայելում աշխատող դիվանագետները դեռ տեղեկություն չունեն տուժած ռուսաստանցիների մասին։ Այս մասին, Tass-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Կրեմլում տագնապով հետևում են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը։
«Մենք մեծ անհանգստությամբ հետևում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում Իսրայելի շուրջ։ Այս իրավիճակը պոտենցիալ վտանգավոր է տեմպերի աճով, ուստի սա մեր մտահոգության առարկան է այս օրերին։ Մենք անհրաժեշտ գործողություններ ենք իրականացնում իրավիճակը հասկանալու համար»,-ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու կանխատեսումը Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկման մասին, որի պատճառով, ըստ կանխատեսման, բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին։
«Բավական եռանդուն ջանքեր է գործադրվում, դիվանագետներն աշխատում են շուրջօրյա, քանի դեռ տուժած ռուսների մասին որևէ տեղեկություն չկա»,-ասել Է Պեսկովը: