Ալիևը մտադիր է Արցախում հիմնել «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր»` մինչև 2030 թվականը
Ադրբեջանը մտադիր է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսներն ու շահագրգիռ կողմերին՝ աշխուժացնելու Ղարաբաղը՝ վերածելով «խելացի քաղաքների» և «խելացի գյուղերի»: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Աղբյուրները փոխանցում են, որ հատուկ ուշադրություն է դարձվելու առավել խոցելի խմբերի՝ 1 միլիոն «ներքին տեղահանվածների և փախստականների» կարիքներին։
Առաջին գյուղը, որը վերակառուցվեց որպես «խելացի գյուղ», Զանգիլանի (Կովսական-խմբ․)թաղամասի Աղալի գյուղն էր, ինչպես նաև այս թաղամասի հարակից հատվածները՝ Աղալի 1, Աղալի 2։
«Խելացի գյուղերի» կառուցման հայեցակարգը ներառում է էկոլոգիապես մաքուր տներ, վերականգնվող էներգիայի աղբյուրներ և նոր ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են դպրոցներ, տներ, մանկապարտեզներ և այլ տեսակի շենքեր կանաչ էներգիայի սպառման համար, որոնք կբաշխվեն խելացի գյուղերի տարածքում:
Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագիրը նախատեսում է ավելի քան 40 հազար ընտանիքի վերադարձ մինչև 2026 թվականի վերջ:
Ծրագրի շրջանակներում «խելացի գյուղ» հայեցակարգի հիման վրա նախատեսվում է վերականգնել 470 հա ընդհանուր մակերեսով գյուղը, որտեղ առաջին փուլում նախատեսվում է վերադարձնել ավելի քան 6000 մարդ:
Ըստ ծրագրի` աշխատանքներն վերջնական տեսքի կբերվեն մինչև 2030 թվականը: