Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Մասնագիտական ահազանգ. հարեմների փոխարեն 7-րդ դասարանի դասագիրքը կարելի էր լցնել շատ ավելի օգտակար տեղեկություններով․ պատմաբան-ուրարտագետ

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան-ուրարտագետ Միքայել Բադալյանն մասնագիտական դիտարկումներ և վերլուծություններ է իրականացրել Հայոց պատմության 7֊րդ դասարանի դասագրքի մասին.

«Ինչպես նշել էի, այժմ անդրադառնամ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի ՈՒրարտուի բաժնին վերաբերող իմ դիտարկումները: Կրկին նշեմ, որ դրանք չունեն որևէ անձնական միտում: Ավելին, ես ամենայն հարգանքով եմ մոտենում պարոն Սմբատ Հովհաննիսյանին և Մասնակցային դպրոցին: Տեղյակ եմ, որ պարոն Հովհաննիսյանը, իր ոլորտի լավագույն մասնագետներից է: Սակայն, ինչպես արդեն նշել էի դասագիրք գրելը մեծագույն պատասխանատվություն է: Այստեղ պետք է հնրավորինս բացառել հապճեպ աշխատանքը և անձնական մոտեցումները: Կարծում եմ, որ այս դասագրքի գոնե այս հատվածը գրվել է բավական հապճեպ: Անհրաժեշտ էին նաև մասնագիտական խորհրդատվություններ:

Անդրաառնամ իմ դիտարկումներին,

Էջ 34-սեպագիր-նշված է թե իբր սեպով գրում էին ժայռի և կամ կավե սալիկի վրա: Սեպագիր արձանագրություներ կան մետաղե հարյուրավոր առարկաների, նույնիսկ ուլունքահատիկների վրա:

Նշված է ասսուրերեն և տրված է բացատրություն և նշված է, թե իբր ասսուրերնը ասուրա-բաբելական սեպագիր արձանգրությունների լեզուն է: Այդ դեպքում, ո՞րն էր բաբելերեն արձանագրությունների լեզուն: Ասսուրերենը աքքադերենի կարևոր խոսվածքներից է: Աքքադերենի մյուս գլխավոր խոսվածքն է բաբելերենը:

Տեքստ-նշված է, թե իբր Վան քաղաքի անունով ստեղծված պետությունը կոչվում է Վանի թագավորություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վան անվամբ քաղաքը եղել է ՈՒրարտուի ստեղծման ժամանակ: Իրականում, Վանի թագավորությունը մասնագիտական եզրույթ է, որը տրվել է մասնագետների կողմից:

Էջ 35

Կրկին շարունակվում է օգտագործվել այն հին տեսակետը, թե իբր Տուշպա քաղաքը կառուցվել է Սարդուրի Առաջինի կողմից: Իրականում Վանա ժայռի ստորոտին կառուցած շինության ասսուրերեն նույնիմաստ արձանագրություններում ուրարտական արքան որևէ հիշատակություն չի թողել Տուշպայի կառուցման մասին: Նա նշում է կառույցի շինարաության մասին: Ընդ որում այդ կառույցի գործառույթները մինչ այսօր վիճարկվում են մասնագետների շրջանակներում: Այն կարող էր լինել տաճար, կառամատույց և այլն:

Բանն այն է, որ Տուշպան (տեքստում՝ Տուրուշպան) որպես բնակավայր հիշատակվում է նույնիսկ Սարդուրի I-ի գահակալումից առաջ, մոտավորապես Ք. ա. 856–853 թվականներին (գուցե՝ ավելի վաղ)`ասորեստանյան արքաներից մեկի` (Աշշուրնածիրպալ II կամ Սալմանասար III) դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի համատեքստում (Ե. Գրեկյան, 2013, էջ 49):

Էջ 36

Նշված է, թե իբր Իշպուինի և Մենու արքաները ուրարտական բանակը վերափոխում են երկաթե և պողպատե զենքերով , իսկ բրոնզե հանդերձանքը նվիրեցին տաճարներին: Դա անձնական հիպոտեզ է, որը չունի լուրջ կռվաններ: Իրականում այդ ամենը հաստատող ուղակի սկզբնաղբյուրները կարծես թե բացակայում են:

Էջ 37

Տեղադրված է նկար և նշված Վանի բերդ-Ք.ա. 9-և-րդ դարեր, իրականում Վանի բերդը շարունակել է գործել նշված դարերից շատ և շատ ավելի երկար:

Էջ 39

Խոսվում է Մենուայից հետո Արգիշթիի կողմից գահը ժառանգելու մասին: Սակայն, որևէ խոսք չկա Ինուշպուայի մասին: Ինուշպուան Մենուայի ավագ որդին էր և հիշատակվում է սեպագիր տեքստերում: Մետաղե առարկաների վրա Ինուշպուայի անվամբ սեպագիր արձանագրությունները որոշակի հիմք են տալիս ենթադրելու, որ ինչ-որ կարճ փուլում նա ժառանգել է գահը, քանի որ նման արձանագրությունները գլծավորապես բնորոշ են արքաներին: Թե ինչ է հետո պատահել և ինչ հանգամանքերում է Արգիշթի Մենուայորդին հաջորդել գահը, դեռևս մեզ հայտնի չէ:

Էջ 40

Նշվում է Էրեբունի քաղաքի կառուցման մասին, սակայն որևէ անդրադարձ չկա, որ Էրեբունուց է սկսվում մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը: Սա այն դեպքում, երբ ավելի են շատանում ոչ բարեկամների կողմից Երևանի նկատմամբ կեղծ հրապարակումները, քարոզն ու հավակնությունները:

Որպես նկար դրված է Իշպուինիի Վանից հայտնաբերված արձանագրություն, իսկ ներքևում Աշոտակերտի արձանագրության տեքստը: Դրանք տարբեր արձանագրություններ են և կարող է կարող են առաջացնել և ուսուցիչների և աշակերտների մոտ

Էջ 41

Այս էջում է տեղադրված արդեն իմ կողմից անդրադարձ կատարված քարտեզին: Այս քարտեզում կան մի շարք սխալ նշված տեղանուններ: Այսպես նշված է ուրարտագիտությանն անհայտ ՈՒրմեիքուինի տեղանունը: Նշված է Դիադուխի, սակայն պետք է լիներ Դիաուխի: Ընդ որում, Դիախին գլխավորապես պետք տեղակայել Կարինի տարածաշրջանում: Նշված է Արարատ լեռը և փակագծում նշված է ՈՒրուրուտ: Վանի թագավորության որևէ սեպագրում չկա նման սկզբնաղբյուր: Արարատ-ՈՒրուրուտ զուգորդությունը բավական վտանագվոր է: Քարտեզում նշված է Կոլխիդա, սակայն ուրարտական սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Կուլխա ձևով: Այս ամենը նկատել էր նաև իմ շատ սիրելի գործընկեր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը: Կարճ ասած, այս քարտեզը ոչ պրոֆեսիոնալ ու ուզում եմ հավատալ, որ խիստ հապճեպ աշխատանքի արդյուն է: Սակայն դասագրքերը չպետք է նման կերպով գրվեն:

Իմ գրառումից հետո դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցը թողեց մեկնաբանություն՝ նշելով, որ դասագրքում սխալմամաբ տեղադրվել է Իշպուինիի արքայի ժամանակաշրջանի քարտեզի չմշակված տարբերակը: Այսինքն, տեղադրված է սխալ , ոչ ճշգրիտ քարտեզ, որով պետք է առաջնորդվեն ուսուցիչներն ու աշակերտները: Սակայն ես ունեմ հարցեր: Այդ դեպքում, ինչու՞ է այդ քարտեզը դրվել Վանի թագավորության անկման հատվածում: Մենք որևէ տեղեկություն չունենք, որ Իշպուինիի զորքերը հասել են Արաքսի ափ, ինչպես ցույց տրված քարտեզում: Միայն Իշպուինիի և Մենուայի այսպես կոչված համատեղ գահալության շրջանում է տեղի ունենում մուտք Նախիջևան, որտեղ Օձասասար լեռան վրա նրանք թողնում են սեպագիր արձանագրություն: Քարտեզում նշված է Կոլխիդա: Իսկ Կուլխան հիշատակվում է Սարդուրի Արգիշթորդու սեպագրում՝ Իշպուիինիից շատ և շատ ուշ:

Էջ 43

Խոսվում է Ռուսա Առաջինի գահակալության մասին, նրա կառավարման ժամանակաշրջանում եղած խոչընդոտների մասին: Սակայն, ոչ մի խոսք արքայազն Մելարտուայի՝իր հոր Ռուսայի դեպ բարձրացրած ապստամբության մասին, ինչը խիստ կարևոր է:

Նշվում է, թե իբր ուրարատական մյուս արքաները վերանվաճեցին Մուսասիրը: Իսկ գոնե նման տեղեկություն հայտնի չէ:

Էջ 45

Սեպագրի մասին գրված է շատ աղոտ ու խրթին: Տպավորություն է ստեղծվում թե ուրարտական տերության սեպագրերը գլխավորապես ռազմական արշավանքների մասին են

Էջ 45-46

Խոսվում է ՈՒրարտուի կրոնի մասին, սակայն ոչ մի խոսք Մհերի Դռան արձանգրության մասին, որտեղ հիշատակվում են Իշպուինիի և Մենուայի ժամանակաշրջանում տերության գրեթե բոլոր կարևոր աստվածությունները: Այս համատեքսում, որևէ լուրջ խոսք չկա ուրարտական ծիսապաշտամունքային կառույցների մասին:

Էջ 46

Նշվում է Թարիրիա թագուհու մասին: Սակայն, որևէ հիշատակություն չկա Կակուլիի մասին, ով մեզ հայտնի երկրորդ թագուհին է:

Նշվում է, թե կա մի արձանգրություն, որտեղ իբր Մենուան պարծենում է որ ամենաշատ կանայք է բերել Տուշպայի հարեմ: Նման սկզբնաղբյուր չկա: ՈՒրարտական սեպագիր տեքստերում կան բազմաթիվ վկայություններ կանանց գերեվարելու մասին, սակայն մեզ հայտնի չէ, որ Մենուան հարեմ է ունեցել: Ընդհանրապես, 7-րդ դասարանի գրքում հարեմներին անդրադառնալու փոխարեն, կարելի էր տեքստը լցնել շատ ավելի օգտակար և հրապուրիչ տեղեկություններով:

Էջ 48

Նշված է, որ Վանի թագավորությունը որդան կարմիր էր արտահանում: Ինձ օրինակ, նման տեղեկություն հայտնի չէ:

Էջ 49

Դրված է Մուծածիրի տաճարի մեզ հասած գծանկարը: Դասագրքում այն ներկայացված է որպես քանդակ և նշված է, որ այն անհետացել է: Այն ընկել է Տիգրիս գետը , երբ ֆրանսիացի մասնագետները տեղափոծում էին այն:

Էջ 50

Դրված է Մհերի Դռան նկարը, բայց դրա մասին տեքստում կարևոր որևէ խոսք չկա:

ՈՒրարտուի անկման վերաբերյալ չեն բերված կլիմայական ճգնաժամը, աղետների խնդիրը, ինչը շատ կարևոր է: Չկա անդրադարձ ՈՒրարտու-Էթիունի հակադրության, իսկ այնուհետև այս երկու հզոր ուժերի փոխառնչությունների մասին: Գոնե հնագիտական սկզբնաղբյուրները վկայում են այդ մասին: Էթիուինի խնդրին կարող եք օրինակ ծանոթանալ Մեդիամաքսի Կարմիր թել-ի յություբյան հաղորդման մեջ:

Պատկերացրեք, այս բոլոր նկատառումներն ու դիտարկումներն արվեցին ընդամենը մի քանի ժամում: Որքան լավ կլիներ, որպեսզի նեղ մասնագիտական թեմաների վերաբերյալ հարցնեն նաև մասնագետների կարծիքները: Այդտեղ որևէ ամոթ բան չկա: Եթե այս տեքստը նայեն իմ այլ  գործընկերներ, ապա կարծում եմ ևս կունենան դիտարկումներ:

Նորից նշեմ, որ իմ կողմից արված են մասնագիտական դիտարկումներ: Ավելին, ես նաև ծանոթանալու եմ մնացած մյուս դասագրքերին, որտեղ խոսք է գնում ՈՒրարտուի մասին»: