Իսրայելական բանակին ավելի երկար կպահանջվի ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պայքարելու համար, քան սպասվում էր․ Իսրայելի ՊԲ խոսնակ
Իսրայելական բանակը հայտարարել է, որ երկրում ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պայքարելու համար սպասվածից ավելի երկար կպահանջվի: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը։
Ինչպես ասել է Հեխտը՝ իսրայելական զորքերը ներկայումս կռվում են ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ Գազայի սահմաններից դուրս յոթ կամ ութ վայրերում: Մարտերը շարունակվում են Կիբուց Բերիում, Քֆար Ազայում, Նիրիմում և Ալումիմում։
Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում մոտ 70 զինված զինյալներ մտել են Կիբուց Բերի, նրանցից մի քանիսը վերացվել են, ոմանք դեռ թաքնված են տներում։
«Իրադրությունը պաշտպանական դիրքի վերադարձնելու համար ավելի երկար է տևում, քան մենք ակնկալում էինք», - ասաց Իսրայելի պաշտպանության փոխգնդապետը: