Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը՝ Արցախից բռնահանված գործարարների համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել․
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 9֊ին, ժամը 16:00֊ին, Էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5) կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ, որի ընթացքում նրանց կներկայացվեն տնտեսության ոլորտում գործող ծրագրերը, և կքննարկվեն այդ ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները:
Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: