ԵՄ-ն պատրաստ է աջակցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետ Շտայեի հետ` ընդգծելով ԵՄ աջակցությունը հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Այդ մասին տեղեկանում ենք Միշելի՝ թվիթերյան էջից․
«Պաղեստինի վարչապետի հետ զրույցում դատապարտել եմ քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և կոչ եմ արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը», - գրել է նա։