Խուսափե՛ք Երուսաղեմ այցելելուց, իրավիճակը կարող է սրվել․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Երուսաղեմ եւ Պաղեստինյան տարածքներ այցելություններից՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին, փոխանցում է ТАСС-ը․
«Այսօրվա ահաբեկչություններից հետո Իսրայելում և Երուսաղեմում իրավիճակը կարող է արագ վատթարանալ։ Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգոնություն և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին, ինչպես նաև խուսափել ցանկացած ուղևորությունից։ Իրավիճակի վատթարացման վտանգի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել Երուսաղեմ և Պաղեստինյան տարածքներ», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ։