Արցախից բռնահանված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Հայաստանի բուժկենտրոններում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 300 անձ։ Այդ մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը․
«Առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից 112-ի վիճակը ծանր է գնահատվում, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
Վերակենդանացման բաժանմունքներում 5 երեխա է գտնվում»։