Գուտերեշը կոչ է անում դիվանագիտական ճանապարհով դադարեցնել իսրայելա-պաղեստինյան պատերազմը
Գուտերեշը կոչ է արել դիվանագիտական ջանքեր գործադրել Իսրայելի շուրջ հետագա սրացումները կանխելու համար, հայտնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից։
«ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է անում գործադրել բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ ավելի լայն հակամարտությունից խուսափելու համար», - ասվում է հայտարարության մեջ: