Թունիսի և Լիբիայի սահմանին 200 կիլոմետրանոց արգելապատնեշ է կառուցվել
Թունիսի իշխանությունները հայտնել են Լիբիայի սահմանին 200 կիլոմետրանոց արգելապատնեշի կառուցման առաջին փուլի ավարտի մասին, տեղեկացնում է korrespondent.net-ը: Նշենք, որ շաբաթ օրը Թունիսի պաշտպանության նախարարը այցելել է մեձսահմանային շրջան և ստուգել արգելապատնեշի ամրությունը, որը կազմված է ավազի պարկերից և դիտակետերից: Երկրորդ փուլում կտեղադրվի հատուկ էլեկտրոնային սարքավորում` սահմանի ապահովության համար:
Այս նախագիծն իրականացվում է Գերմանիայի և ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ: Պատը կառուցվում է Թունիսի տարածքը իսլամիստների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի զինյալների ներթափանցումից զերծ պահելու նպատակով: