Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայել դեմ
Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայելի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Isna-ն, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։
«Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ։ Աջակցում ենք պաղեստինցի մարտիկներին: Մենք նրանց հետ կլինենք ընդհուպ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը», – ասել է նա։