Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հայտարարել է ամբողջ Իսրայելում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Իշխանությունները որոշել են բոլոր կամավորներին ուղարկել ծառայության։
Կոբի Շաբթայն ասել է, որ տեղյակ է «տարբեր վայրերում բարիկադավորված քաղաքացիական անձանց մասին:
«Մենք կոչ ենք անում բոլորին մնալ փակ դռների հետևում, մենք ի վերջո կհասնենք բոլորին: Մենք հակամարտության մի տեսարանից տեղափոխվում ենք մյուսը։
Շատ ահաբեկիչներ են սպանվել։ Ցավոք, զոհեր եղան մեր ուժերի և մոտակայքում գտնվող խաղաղ բնակիչների շրջանում։ Ես կոչ եմ անում հանրությանը զսպվածություն և համբերություն ցուցաբերել և փակվել իրենց տներում»,-ասել է նա։