Մեծ Բրիտանիան նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հնարավոր կոնֆլիկտին
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան ավելի քան 1600 զինվորական ու 300 միավոր զրահատեխնիկա կուղարկի Հորդանան՝ Shamal Storm զորավարժությունների անցկացման նպատակով։ Այս մասին լրատվամիջոցին տեղեկացրել է երկրի զինված ուժերում նրա աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ նշված զորավարժությունները կապված չեն ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցության հետ։
Աղբյուրը հայտնել է, որ զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հավանական կոնֆլիկտի դեպքում մեծ քանակությամբ բրիտանական ռազմական սպառազինություն փոխադրելու հմտությունների մշակմանը։