ՀՀ տարբեր բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ 302 բուժառու. նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Այս պահին ՀՀ տարբեր բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ 302 բուժառու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնող ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր: Վերակենդանացմանն բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, եւս 5 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»,- ասել է նա:
Բաղդասարյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում հաշվառվել է 13 646 անձ: