ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է APA-ն։
Զրույցի ընթացքում Ֆիդանը Բլինքենին ասել է, որ ԱՄՆ-ը, որպես դաշնակից երկիր, պետք է դադարեցնի համագործակցությունը «Սիրիայի հյուսիսում գտնվող ահաբեկչական կազմակերպության հետ»: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններն Իրաքում և Սիրիայում վճռականորեն շարունակվելու են:
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։