Նույն օրվա ընթացքում մահացել են Սուրիկ Խաչատրյանի եղբայրն ու աներորդին
«Արեւելքը» գրում է, որ ըստ Գորիսից ստացված տեղեկությունների, այսօր մահացել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի եղբայրը: Լևոն Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ երկու որդի: Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Այսօր առավոտյան newspress.am-ը գրել էր, որ այս գիշեր Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սերոբ Խաչատրյանը (Հոպոպ մականունով):