Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի. Տիգրան Աբրահամյանը` Փաշինյանի մասին
Իշխանությունն իր առաջին դեմքի մակարդակով ագրեսիա, ատելություն և ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործում, բայց քրեական գործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Նարեկ Մալյանից, Արմինե Ադիբեկյանից, Տաթևիկ Վիրաբյանից մինչև վերջին ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված քաղաքացիներ:
Երկրում օրենք չկա և բոլոր կարգավորումներն արվում է փաշինյանական նախասիրություններով և տրամադրությամբ:
Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի, որի անոնսն արդեն ուրվագծվում է»: