Ես այդպես էլ հեծանիվ չունեցա, իսկ ընկերս ունեցավ շնորհիվ նրբանկատ մի մարդու. այդ մարդն Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանն է․ Խաչատուր Գրիգորյան
Տարիներ առաջ ընկերս խաղ անելիս է լինում տատիկի տան բակում: Տունը Ստեփանակերտի Արմինավան թաղում էր: Կուճիր խոխեքից մինը հեծանիվ ուներ, մյուս երկուսն այդ թվում ընկերս՝ չունեյին: Այս մասին գրել է GG-ի հմնադիր Խաչատուր Գրիգորյանը:
«Ես էլ խոխա ժամանակ չեմ ունեցել, երեք ականին չհաշված: Երկուականի, պապիկիս մեծ ջանքերի շնորհիվ գնեցինք տակից Դետսկի Միրում, բայց մեկ շաբաթից կոտրվեց: Այդ մոդելը շկոլնիկից պատառ կուճիր էր:
Վերադառնանք Ստեփանակերտ:
Ընկերս քշում էր մյուս տղայի հեծանիվն, երբ տղայի հայրը ավտոմեքենայով հետ վերադարձավ աշխատանքից: Պահի տակ նա մտածեց, որ տղայի հոր դուրը չի գա, որ հեծանիվն ուրիշ խոխա է քշում: Բայց բարձրահասակ, տպավորիչ արտաքինով, ընդգծված հայկական քթով մարդը հայրական ժպիտով բարևեց երեքին էլ ու տուն մտավ:
Հաջորդ օրը բաբոն զանգեց, թե բա եկ նոր հեծանիվդ տար, մեր հարևանը քեզ ու ընկերոջդ մարդա մի հեծանիվ է նվեր բերել:
Ես այդպես էլ հեծանիվ չունեցա, իսկ ընկերս ունեցավ շնորհիվ նրբանկատ մի մարդու:
Այդ մարդը Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանն էր: Ով այս պահին իր մյուս մարտական ընկերների հետ գտնվում է գերության մեջ...
Տարածեք այս պատմությունը, որ մարդիկ գնահատեն բարությունը և ճանաչեն սեփական ազգի կարևոր զավակներին այնպիսին ինչպիսին նրանք կան իրականում: