Եթե Նարեկ Մալյանին մի փոքր ճանաչեին՝ կհասանային, որ նրան լռեցնելու այդ փորձը չի կարող որևէ արդյունք տալ․ Մամիջանյան
Եթե Նարեկին գոնե մի քիչ ճանաչեին, կհասկանային, որ նրան լռեցնելու այդ փորձը չի կարող որևէ արդյունք տալ, Նարեկն այս փորձությունից ավելի ուժեղացած է դուրս գալու, այնպես, ինչպես մնացած քաղբանտարկյալները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով եկել էր ներկա գտնվելու Նարեկ Մալյանի գործով դատական նիստին։
Մամիջանյանի դիտարկմամբ` Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է, և այն, ինչ տեղի է ունենում նրա հանդեպ, ընդամենը փորձ է նրան լռեցնելու։
Անդրադառնալով Մալյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքին՝ Մամիջանյանն ասաց. «Իշխանություններն իրենց արշինով են փորձում չափել ընդդիմադիրներին, հայրենասերներին, կարծում են, որ նման ճնշումները կարող են ազդեցություն ունենալ։ Այս 5 տարիների փորձը ցույց տվեց, որ հայրենասերները չեն կոտրվում։ Լավ կլիներ, որ իրենք էլ դա հասկանային»։