Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ փաստաբան
Տեխնիկական խնդիրների պատճառով Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Դատական կազմի դատավորներից մեկը գտնվում է դասընթացների մեջ։ Տեխնիկական խնդիր կար նաև Նարեկին բերելու, բայց դա կապ չունի, քանի որ դատավորը չկա, նիստ չի կարող տեղի ունենալ։ Նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 28-ը»,- ասաց Աթանեսյանը։
Նա նշեց, որ Նարեկ Մալյանի ինքնազգացողությունն ու հոգեբանական վիճակը շատ լավ է։