Ուկրաինան մտահոգվելու առիթ ունի․ ինչո՞ւ է ԱՄՆ-ն նվազեցրել Ուկրաինային աջակցելը
Ամերիկացի պաշտոնաթող գնդապետ Ջիան Ջենտիլը Newsweek-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական իշխանությունները մտահոգվելու առիթ ունեն` Վաշինգտոնի վերջին քաղաքական ազդանշանների պատճառով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Ջենտիլի` եթե ԱՄՆ-ն չկարողանա օգնել Ուկրաինային, ապա հակամարտության հետագա ընթացքը լավ չի լինի։
Գերմանացի պաշտոնաթող գեներալ Հելմուտ Գանսերը նույնպես նշել է, որ ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքը կարող է հանգեցնել Ուկրաինային օգնության ծավալների զգալի կրճատման։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է հասկանա օգուտները։