Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիների շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման դեպքեր են գրանցվել. ՄԻՊ (տեսանյութ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։