Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Արցախից տեղահանվածներին օգնելու համար
Ճապոնիայի կառավարությունը որոշել է հատկացնել 2 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի Արցախից (խմբ.) տեղահանվածներին օգնելու համար։ Այս մասին, Tacc-ի փոխանցմամբ, ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։