ՌԴ-ում պարտքի պատճառով սպանել և մասնատել են բազմազավակ հայուհու
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել, որի նպատակն է հասնել տեղի բնակչուհու սպանության գործի օբյեկտիվ քննությանը:
Նախնական տվյալներով՝ 3 երեխաների մայր, 41-ամյա Լուսինե Առուստամյանին սպանել է իր գործընկերուհին` բարեկամուհու հետ մասին, քանի որ չեն ցանկացել վերադարձնել պարտքը:
Ամանորից առաջ Լուսինեն անհետացել էր, որից հետո հունվարի 11-ին նրա անդամահատված դին հայտնաբերվել էր Պոդկումոկ գետի հատակին: Նա ապրել է երկրամասի Ինոզեմցևո գյուղում և աշխատել «Լիրա» շուկայում։
Նշվում է, որ սպանվածը և Աիդա անունով մի կին, ով կալանքի տակ է և մեղարդվում է սպանութան մեջ, առևտրով են զբաղվել։ Աիդան Լուսինեից պարտքով վերցրել է 600 հազար ռուբլի, որի շուրջ վիճակաբանության ժամանակ վերջ է տվալ նրա կյանքին։ Այդ հարցում նրան օգնել է բարեկամուհին՝ Անժելան։
Անժելան ողջ մեղքը իր վրա է վերցրել Աիդան։ Ցուցարարները պահանջել են օրենքի ողջ խստությամբ պատժել սպանության մեղավորներին։