Ֆրանսիայում քրդերը պոկել են թուրքական դրոշը և կախել իրենցը
Ֆրանսիայի Բորդո քաղաքում քուրդ PKK կողմնակիցները հարձակվել են թուրքական հյուպատոսարանի վրա: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Այսօր առավոտյան Ֆրանսիայի Բորդո քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի վրա հարձակում է տեղի ունեցել: Ազգությամբ քուրդ PKK-ի հետևորդները հարձակվել են հյուպատոսարանի վրա և պոկել են թուրքական դրոշը: Քրդերը պաստառներով հավաքվել են հյուպատոսարանի մոտ և բողոքել քրդերի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունից: Քրդերը թուրքական դրոշի տեղում կախել են քրդական Բանվորական կուսացության PKK դրոշը:
Դրանից հետո Փարիզի թուրքական դեսպանատնից տեղեկացրել են, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել անվտանգության ուժերի հետ համատեղ և վերականգնվել է հյուպատոսարանի աշխատանքը: