Ռոբերտ Լևանդովսկին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն
Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի 27-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Այդ մասին տեղեկացրել է մյունխենյան ակումբի ֆուտբոլիստի գործակալը:
«Ես իսկապես կարող եմ հաստատել, որ բանակցում ենք Մադրիդի «Ռեալ»-ի հետ»,- AS-ը մեջբերում է Ցեզարի Կուխարսկիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 19 գոլ է խփել 19 խաղերում: Ֆուտբոլիստն իր ակումբից աշխատավարձի չափի վերանայում է պահանջում: Նա ցանկանում է տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ ստանալ: