ԵՄ-ն Հայաստանին մարդասիրական օգնության չափը կհասցնի 10,4 միլիոն եվրոյի
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ 5,2 միլիոն եվրոյից հասցնելով 10,4 միլիոնի։Այս մասին նա նախատեսում է ասել Նիկոլ Փաշինյանին՝ իսպանական Գրանադայում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ։
«Մենք արդեն հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ես կհայտնեմ այդ աջակցության կրկնապատկման մասին՝ մինչև 10,4 միլիոն եվրո»,- ասել է ԵՄ պաշտոնյան:
Նա հավելել է, որ ևս 15 մլն եվրո կփոխանցվի ուղղակի բյուջետային աջակցությունից՝ որպես ԵՄ-ից ՀՀ-ի տարեկան ֆինանսական ծրագրի մաս։
«Մենք կքննարկենք նաև, թե ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս ծանրւ իրավիճակում»,- ասել է նա։