Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ միանվագ 100 հազարական դրամ հատկացումները կսկսվեն վաղվանից
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին միանվագ 100 հազար դրամ հատկացնելու որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։ Վաղվանից փոխանցումները կսկսվեն, իսկ երկուշաբթի օրվանից՝ ավելի տեմպով կարվեն դրանք։ Այդ մասին նիստին հայատարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Աջակցությունից օգտվելու համար անձը պետք է հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր ՀՀ մուտք գործելիս չեն հաշվառվել, հորդորում ենք հաշվառվել Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (irazekum.am) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40): Բոլոր նրանք, ովքեր ունեն բանկային քարտեր, կարիք չունեն բանկ գնալու, իսկ ովքեր չունեն, բանկերից կկարողանան ստանալ։ Այն քաղաքացիները, որոնք մի քանի բանկային քարտ ունեն, դրամական աջակցությունը կփոխանցվի վերջին ակտիվ բանկային քարտի հաշվին»,- ասաց նախարարը։