Ադրբեջանը նոր կադրեր է հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից (տեսանյութ)
Ադրբեջանը նոր տեսանյութ է հրապարակել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։ Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն փաստաբան է տրամադրել Արցախի նախկին նախագահին, վերջինս հարցաքննվել է։