Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը
Մամուլ

Անհայրենիքները բերեցին հայրենազրկության, բայց իրենց համար կարևորն այն է, որ աթոռը չեն կորցրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ընթացիկ համազգային աղետի դրամատիկ պահերից մեկը հաստատվող տեղեկություններն են: Հատկապես՝ հայրենիքի զգացողություն ունեցող և կորստի ահռելիությունը գիտակցողների համար: Հերթական հաստատվող տեղեկությունը՝ ճանաչած ու անծանոթ հայ մարդու զոհվելու մասին լինի, թե, օրինակ՝ հերթական գերեվարման, առևանգման, Արցախը թշնամուն հանձնելու, թե թշնամու կողմից հայկական դարավոր հերթական սրբավայրը պղծելու, կարող է թել կտրող վերջին կաթիլ լինել ցանկացած նորմալ հայ մարդու համար:

Հայրենազրկման աղետ է: Կանխատեսված, և Փաշինյանի իշխանության գալով ու վարած օտարաշահ քաղաքականությամբ տեսանելիորեն ուրվագծված, կանխատեսված աղետ, որն ավելի ահավոր է, քան ամենից հոռետեսական կանխատեսումը: Ու այդ ամենի խորապատկերում տեսնում ես Փաշինյանի «մեծամասնական» խմբակցության՝ ՔՊ-ի ներկայացուցիչների ցինիկ ու սանձարձակ վարքը խորհրդարանի դահլիճում:

Այնքան սանձարձակ, որ Արցախը կործանելուց հետո, Հայաստանը օրհասի ջղակծկումների մեջ գցելուց հետո դեռ զազրախոսական արտահայտություններով վրա են տալիս... ընդդիմադիր պատգամավորների վրա, մեղադրում, դատապարտո՜ւմ: Այստեղ են ասել՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում», այս դեպքում՝ ճռճռում:

Ու, որպես յուրօրինակ «յուղոտ» վերջակետ, քպականներից մեկը ելնում ու ասում է, թե՝ այ, շարունակ գուժում էիք, թե այս ենք կորցնելու, այն ենք կորցնելու, մենք ոչինչ էլ չենք կորցրել: Իրենք, փաստորեն, ոչինչ չեն կորցրել: Արցախը՝ հեչ: Իրենց համար՝ հեչ: Ասում էին, չէ՞, որ զինվորները զոհվում են «ոչնչի համար», հիմա էլ՝ «ոչինչ չենք կորցրել»: Փաստորեն: Տեսնես սրանք ի՞նչն են կորուստ համարում, առհասարակ: Չնայած այստեղ էլ տեսնելու առանձնապես բան չկա:

Ակամայից մտաբերում ես այն դրվագը, երբ 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունից հետո, քպական կարկառուններից մեկը, ասես ի մի բերելով իրենց բոլորին ամենից շատ հուզող հարցը, ասաց, թե իրենք ընդամենը 2 պատգամավոր են «կորցրել» խմբակցությունից (երկու ամոթաբուռ ունեցող անձ հեռացել էր խմբակցությունից): Այն, որ հազարավոր զինվորներ ու սպաներ էին զոհվել, այն, որ Արցախի մի զգալի մասը, Շուշին ու Հադրութն էին կորսվել, քպականների համար ընդհանրապես ոչ մի բան էր: Կարևորը՝ իրենք 2 դեպուտատական ձայնից էին զրկվել ու, ամենից կարևորը՝ իրենց աթոռը չէին կորցրել: Ու հիմա էլ կանգնում ասում են՝ ոչինչ չենք կորցրել: Դե, իհարկե, իրենք ոչինչ չեն կորցրել:

Անհայրենիքությունը ծանր ախտորոշում է: Հիմա՝ հազարավոր ու հազարավոր մարդիկ իրենց «քաղաքականության» հետևանքով հայրենիք են կորցրել, հայրենազուրկ են դարձել, իսկ իրենք մեղավորներ են փնտրում, որ գոնե տեսախցիկների առաջ պատասխանատվությունից պլստան: Անհայրենիքները բերեցին հայրենազրկության: Բայց իրենց համար կարևորն այն է, որ աթոռը չեն կորցրել: Դեռ չեն կորցրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում