Հրաձգություն՝ ԱՄՆ-ում. կան զոհեր
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում Mardi gras ավանդական կառնավալի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 4 մարդ: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Փաս Քրիսչեն քաղաքում: Ըստ Ոստիկանության տվյալների՝ հրաձգության հետևանքով զոհվել են 29 և 43 տարեկան 2 տղամարդ: Չորս վիրավորներ հոսպիտալացվել են:
Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար: