5 երեխաների ծնողները զոհվել են Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. միակ խնամողը 86-ամյա տատիկն է մնացել
Մասիսում տեղի կունենա 5 երեխաների ծնողների հուղարկավորությունը, որոնք զոհվել են Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
«Արցախցի ընտանիքը, 86-ամյա բաբոն որբացել են Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունից հետո։
51-ամյա Սաշիկ Սարգսյանը ու կնոջը` 45 Լիանա Սարգսյանը 4-րդ աստիճան այրվածքներով տեղափոխվել են Սյունիք ու մի քանի ժամ են ապրել։
Ծնողներ, Հայրենիք, հող տուն ու տեղ, մանկություն կորցրած ձագերի միակ խնամողը 86-ամյա տատիկը պիտի լինի»,- նշել է նա։