Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը
Մամուլ

Արամ Օրբելյանն ասել է, թե ինչ վտանգներ է բերում Հայաստանին Հռոմի ստատուտը

«Հրապարակ»-ը գրում է.

«Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի համար վատ է։ Վատ է ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մեզնից նեղանում է, այլ ստատուտի վավերացումն ինքնին, որպես գործընթաց, վատ է»,- պատասխանելով հարցին՝ ստատուտի վավերացումը Հայաստանին օգո՞ւտ, թե՞ վնաս է բերելու, ասաց միջազգային իրավունքի մասնագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը՝ կետերով թվարկելով, թե ինչ վատ հետեւանքներ կունենա այն։ 3.Հայաստանն ընկնում է դրա իրավազորության տակ, եւ Հայաստանի տարածքում կատարված գործողությունների շրջանակներում Միջազգային քրեական դատարանը ստանում է իրավազորություն, իսկ Հայաստանը ստանձնում է պարտավորություն, այդ թվում՝ նաեւ ՀՀ քաղաքացիներին հանձնել քրեական դատարանին։ Նման պարտավորություն Ադրբեջանը չունի, որովհետեւ Ադրբեջանը չի մասնակցել։ Դա լա՞վ է, թե՞ վատ։

Դրան ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը մաքուր իրավաբանական տեսանկյունից լրիվ անտեղի, բայց քաղաքական տեսակետից ամբողջությամբ տեղին խնդիր է տեսնում։ Ինչու իրավաբանական տեսակետից անտեղի՝ որովհետեւ եթե հավատանք նրան, ինչ ասում են, ապա Ռուսաստանին առաջարկվել է կնքել այն նույն պայմանագրից, որն ԱՄՆ-ն է կնքել, այսինքն՝ քաղաքացիներին չհանձնելու մասին։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը դա վավերացնում էր, ապա ՌԴ մյուս քաղաքացիներն էլ դուրս էին մնում ստատուտի գործունեությունից, իսկ նախագահն առանց այդ էլ օգտվում է իմունիտետից։ Քաղաքական տեսանկյունից Ռուսաստանը հստակ ասել է, որ դա համարելու է ոչ բարեկամական, ավելին՝ թշնամական գործողություն։

Մենք, իհարկե, անկախ ենք եւ չպետք է կախված լինենք Ռուսաստանի կարծիքից, բայց հարցը հետեւյալն է, թե արդյոք մենք ստատուտն ինչ-որ մեկի հորդորով կամ կարծիքո՞վ ենք վավերացրել, թե՞ ինքներս։ Եվրոպական Միությունը պարբերաբար ասոցացման համաձայնագրի շրջանակներում այս խնդիրը բարձրացրել է, ինքս, լինելով արդարադատության փոխնախարար, հստակ բացատրություն եմ տվել, որ դա հակասում է Սահմանադրությանը եւ չի կարող գործընթաց լինել՝ հասկանալով, որ ՀՀ-ն պոտենցիալ պատերազմող երկիր է, եւ կարող են գլխացավանքներ լինել, չէ՞ որ միշտ չէ, որ գործընթացները նեյտրալ են լինում։ 5.Երբ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգության ամրապնդումը տեսնում է ինչ-որ միջազգային պայմանագրին միանալու մեջ, այլ ոչ թե սպառազինության խնդիր լուծելու, երկրի ներսում համերաշխության վերականգնման, ոչ հակասական արտաքին քաղաքականություն վարելու մեջ, դա լա՞վ է, թե՞ վատ։

Ենթադրենք` Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց Հայաստանի տարածքի մի մասը, ասաց՝ Սյունիքն «Արեւմտյան Ադրբեջան» է, կամ՝ «Զանգեզուրի միջանցք» եմ բացում, ի՞նչ ենք անելու, պետք է դիմենք Միջազգային քրեական դատարան ու ասենք` բերեք քրեական հետապնդո՞ւմ սկսենք Ալիեւի նկատմամբ։ Հիմա հարց. եթե մենք ստատուտի անդամ չլինենք, եւ Ադրբեջանն իրականացնի այդ գործողությունները, մենք տարբեր եվրոպական երկրներում իրավական հնարավորություն ունե՞նք քրեական հետապնդման ենթարկելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Միանգամից ասեմ՝ ունենք, պետք չէ, որ մենք ստատուտի անդամ լինենք, որովհետեւ միջազգային հանցագործությունների համար նախատեսված է միջազգային համընդհանուր իրավազորություն։ Հիմա, եթե մենք այդ գործիքակազմն ունենք, քանի՞ քրեական գործով ենք իրավական օգնության համար դիմել եվրոպական երկրներին՝ ռազմական հանցագործություն կատարած անձանց համար, որոնք նույնականացվել են, Ադրբեջանն էլ ինչ-որ հերոսի կոչում է տվել։

Միջազգային իրավական գործիքներին միանալը` առանց մնացած գործիքակազմի, արդյունավետություն չունի, նվազեցնում է ՀՀ ինքնիշխանության մակարդակը։ Եթե վաղն աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին լինի, որ մենք Արցախն ազատագրենք, ապա պահանջելու են այն քաղաքացիներին, որոնք կգնան Արցախն ազատագրելու՝ որպես ագրեսոր, օկուպանտ, ռազմական հանցագործ, Հայաստանն էլ ունենալու է պարտավորություն՝ դա կատարելու։ Եթե Հայաստանն այդ պահին փորձի դենոնսացնել պայմանագիրը, ապա ասելու են, որ դա անում է, որովհետեւ ուզում է թաքցնել, եւ դառնալու է վտարանդի պետություն»,- ասաց Օրբելյանը։ Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: