Հայաստանը ներկայացնող գեղասահորդների զույգը կմասնակցի միջազգային մրցաշարին
Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցաշարին: Կարապետյան-Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նրանք զբաղեցրեցին 18-րդ հորիզոնականը, կմասնակցի բավարական միջազգային մրցաշարին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն ևս 17 զույգ:
Հիշեցնենք, որ «Bavarian Open»-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին: