Զարուհի Փոստանջյանը փաստաթղթեր է ներկայացրել ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու համար
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու համար փաստաթղթեր է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով: Զարուհի Փոստանջյանը փաստաթղթերը ներկայացնելու համար եկել էր «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի և իրեն՝ այդ պաշտոնում առաջադրած ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ` լրագրողների տեսախցիկների ուղեկցությամբ:
Փետրվարի 12-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ առաջադրված թեկնածուները պետք է քվեարկությամբ որոշվեն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ից առաջադրված է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ԲՀԿ-ից (դեռ ոչ պաշտոնապես) երիտասարդ իրավաբան Մակար Եղիազարյանը: